Անհերքելի է, որ ԱՄՆ-ն ամենաուժեղ հարվածն է ատացել կորոնավիրուսից և նույնքան ուժեղ հարված էլ ատանում է Թրամփը: Եթե տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ապա 200.000 զոհերին չես վերադարձնի և դեմոկրատները Թրամփին մեղադրում են վիրուսի դեմ ոչ պատշաճ և ոչ ճիշտ ժամանակին պայքարելու համար:
Թրամփը մեղադրվում է սկզբնկական փուլում վիրուսի վտանգը թերագնահատելու մեջ: Ըստ դեմոկրատական մամուլի, Թրամփն ավելի շուտ է իմացել վիրուսի և դրա իրական վտանգի մասին, սակայն ժամանակին ճիշտ քայլեր չի ձեռնարկել ըատ էության տապալելով պայքարը:
Իրավիճակը կարծես ավելի է խճճվել, երբ թեմայի մեջ է ներքաշվել «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Երկրի «գլխավոր համաճարակաբան» Ֆաուչին, ում մասնագիտական գիտելիքները դեմոկրատները կասկածի տակ չեն առնում, լուրջ հակասություններ ունի Թրամփի հետ: Ամիսներ առաջ Թրամփը նրան ցանկանում էր աշխատանքից ազատել, ինչի պատճառով նախագահը հայտնվել էր դեմոկրատների ակտիվ կրակի տակ: Սակայն օրեր առաջ Ֆաուչին հայտարարել է, որ Թրամփը երբեք չի թերագնահատել կորոնավիրուսի իրական վտանգը:
Սա իհարկե դեմոկրատների համար հիմք չէ և նրանք շարունակելու են Թրամփի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումները, ինչը էապես թուլացնում է Թրամփին: