11:42
«Քաղաքական մտորումներ Soros-ի մասին». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի հրապարակումը.

«Քաղաքական մտորումներ Soros-ի մասին։ Մի քիչ երկար է, բայց կարդացեք։

Soros-ի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող չհետաքրքրել մեզ բոլորիս։ Ի վերջո այս քայքայիչ համբավ ունեցող կազմակերպությունը շատ ակտիվորեն արգելափակում են աշխարհի տարբեր անկյուններում՝ քաջ գիտակցելով իր վտանգավորության աստիճանը։

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, շատ լուրջ ջանք և եռանդ են դնում այդ կազմակերպությունը պաշտպանելու համար։ Պատճառները իհարկե շատ են։ Նախ պետք է նշել ամենակարևորը՝ ուզենք մենք թե ոչ, բայց այսօր Soros-ը հանդիսանում է մեր իշխանության մի մեծ բաժնի փայատեր։ Սա անխուսափելի էր։ Եթե հետ գնանք և վերհիշենք «հեղափոխության» օրերը, ապա շատ ակներև կտեսնենք, որ այդ օրերին ներկայիս վարչապետին սկսեցին միանալ թե՛ աղանդավոր, թե օտարերկրյա և թե ներքին ուժեր, որոնք ճիշտ գնահատեցին պահը և ճիշտ ժամանակին հայտնվեցին ճիշտ տեղում։ Ակնհայտ էր, որ իշխանության եկած անձը չուներ ձևավորված թիմ և ստիպված դիմելու էր հեղափոխության աջակիցներին, թե Ազգային ժողովի, թե կառավարության ձևավորման հարցում։ Ինչը և տեղի ունեցավ։ Արդյունքում հաստատվեց փայատիրական իշխանություն, ուր յուրաքանչյուր խաղացող ունի իր փայաբաժինը։ Սա իհարկէ կործանարար չէր լինի, եթե բոլոր փայատերերը առնվազն կիսեին նույն հայանպաստ սկզբունքները, սակայն, ցավոք սրտի, դա այդպես չէ։ Հենց սրա արդյունք է այսօր տեղի ունեցող ներթիմային առճակատումները։ Soros-ի թևը ակնհայտորեն ցանկանում է հասնել Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ օգտագործելով իրենց ողջ զինանոցը։

Շատ հետաքրքրական է տեսնել թե ինչպես են Soros-ի ֆեյքերը պայքարում իշխանության մի զանգվածի դեմ, դա այն նույն ֆեյքերն են, որոնք անխնա մրում են վարչապետին որևէ դառը բառ ասողին։ Իրենք քաջ գիտակցում են, որ միմիայն վարչապետի երկար պաշտոնավարումն է իրենց նպատակների իրականացման ճանապարհը, և այդ իսկ պատճառով՝ թիրախավորելով վարչապետի որոշ մերձավոր գործիչներին, չեն մոռանում անընդմեջ ռեվերանսներ անեն վարչապետին՝ ցույց տալով իրենց անվերապահ աջակցությունը։ Այսօր մենք ականատեսն ենք մի իշխանության, որը գրեթե բոլոր ոլորտներում ունի ներթիմային հակասություններ, չունի հստակ արտաքին քաղաքականություն և լուրջ ռեսուրսներ է ծախսում իր ներքին հարցերի լուծման համար։

Կասկած չունեմ, որ շուտով այդ առճակատումները բերելու են շատ լուրջ ներիշխանական վերադասավորումների, որոնց արդյունքում «հեղափոխությանը» աջակցած մի քանի ուժ դուրս են մղվելու։ Պարզ է նաև, որ այդ ողջ ընթացքում հանրությանը հայտնի են դառնալու շատ և շատ «հեղափոխության» ընթացքում տեղի ունեցած ոչ այդքան ականջահաճո դրվագներ, որոնք անխուսափելիորեն բացահայտելու են իշխանությունից դուրս մղվող ուժերը՝ այդպիսով մուռ հանելով իրենց փայից զրկելու համար։ Մենք դառնալու ենք արդեն ներիշխանական շատ հնչեղ բացահայտումների վկա։ Սակայն այս ամենի մեջ ամենաշահեկան վիճակում հենց Soros-ն է, քանի որ տարիների ընթացքում նա ապահովել է իր ներկայությունը գրեթե բոլոր այսօրվա փայատերերի մոտ և դեպքերի ցանկացած զարգացման դեպքում նա ունի իր հենարանները, որոնք անխուսափելիորեն առաջ կտանեն իրենց օրակարգը։
Այստեղ մնում է մեկ հարց՝ ո՞րն է Soros-ի և նմանատիպ այլ օտարերկրյա գործակալների օրակարգը։ Ինչքան էլ մեզ դա տհաճ է լսել, բայց կրկին ամեն ինչ տանում է դեպի մեծ գումարներ։ Իրականում Հայաստանը այս տարածաշրջանում շատ լուրջ խանգարում է թե՛ ԱՄՆ_ին, թե՛ Եվրոպային։ Մենք բավականին լուրջ խոտան ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, որը նաև շատ է պետք ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ վերջնականորեն հարցերը լուծելու համար: Այս պահին դա անիրատեսական է, քանի որ Ռուսաստանը համարվում է Եվրոպայի էներգետիկ ամենալուրջ մատակարարը։ Մենք ընկել ենք մի քանի գերտերությունների շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղի մեջ և պետք է փորձենք դուրս գալ այդ խաղից մինիմալ կորուստներով, ինչը չափազանց բարդ է լինելու։ Սակայն մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր մենք չենք խաղում՝ մենք ուղակի պարտվում ենք, ավելի ճիշտ ասած ձեռքներս օդ բարձրացրած սպասում ենք թե ինչ կլինի։
Ակնհայտ է որ հասարակության գերակշիռ մասը չի գիտակցում այս ամենի վտանգավորության աստիճանը և ավելի շատ ուրախանում են նախկիններին պատժելու մասին լուրերով և տեսարժան նյութերով։ Նրանք չեն գիտակցում, որ իրականության մեջ բավականին մեծ արագությամբ ոչնչանում են ազգային գաղափարական բոլոր հենարանները։ Դա իրոք արվում է բավականին պրոֆեսիոնալ և լավ մշակված սցենարի ներքո՝ եկեղեցի, բանակ, Արցախ և այլն։
Հեղափխություն բառն էլ, հենց այդպես չի օգտագործվել, կար հստակ պահանջ այն կիրառելու։ Երբ ունես հեղափոխություն, անխուսափելիորեն կունենաս հակահեղափոխություն, որին իհարկե պետք է բոլոր հնարավոր և անհնար ձևերով ոչնչացնես։ Եվ ցավը այն է, որ այդ ոչնչացման գործընթացքում աջակից է ժողովրդի մի մեծ զանգված, որն իր հերթին դեռևս էյֆորիկ վիճակում է։ Այստեղ մեղադրելու բան չկա։ Ի վերջո մեր հասարակությանը տարիներ շարունակ պատրաստել են այս վիճակին։ Soros-ի և այլ գործակալների միջոցներով ֆինանսավորվող անձինք և կազմակերպությունները անցած տարիների ընթացքում ճիշտ խմբաքանակներով և մտածված ժամանակահատվածներով ներարկել են ՍՈՒՏԸ։ Տարիների ընթացքում այդ սուտը դառել է ճիշտ։ Ինչպեդ ասում են 100 անգամ ասած սուտը՝ ճիշտ է։ Եվ հենց այդ «ճշտով» լցված մեր հայրենակիցների մի մեծ մաս դեռ չի գիտակցում այսօրվա իրականացվող գործընթացների կործանարար և քայքայիչ էֆեկտը։ Տրանսգենդերին Ազգային ժողով բերելը, երեխաներին սեռական դաստիրակման գրքերը տարածելը և այլ քայլերը ուղակի ուշադրությունը շեղելու միջոց են։ Մենք որպես երկիր շատ ավելի բարդ և վճռական խաղի մեջ ենք, որտեղ պետք է բոլորս համախբվենք և կրկին ամբողջ աշխարին ցույց տանք, որ մենք խորը, խոհեմ և անզիճում ազգ ենք, ինչը մենք մի անգամ արեցինք Արցախի ազատագրմամամբ։
Հիշեք մեկ պարզ ճշմարտություն Soros-ը բիզնես է և ցանկացած պրոյեկտ ունի իր բիզնես շահը։
Պայքարը դեռ նոր է սկսվում…»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս