ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը իրեն իրավունք վերապահեց գնահատական տալ, թե Հայաստանի հանրությունը չի հավատում իր երկրի ապագային։
«Pepsi Cola»-ի հիմնադրումից 20 տարի անց հիմնադրված ադրբեջանական պետության պաշտոնյան անբարեխիղճ մոլորության մեջ է...
Անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից՝ թող իմանան, որ մենք մեր ազգային ու պետական խնդիրներում միասնական ենք։
Հայկը չի կարող պարտվել Բելին։
Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան փայլուն է լինելու։
Վկան՝ երկու հայկական պետություններն են ու ազատագրված Շուշին»։