ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի հայտ են եկել «պետականամետներ»,որոնք ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ են փորձում մեղադրել բանակին։
Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց։
Նրանք լուռ էին,երբ «խաղաղապահների» ղեկավարին ապագա կապիտուլյանտը բարձր պաշտոնների էր նշանակում։
Ավելին.նրանցից շատերը 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում գոռում էին ՝ «Մանվել,Մանվել», բանակին փորձելով ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ:
Իսկ այսօր, երբ պետությունը կործանման եզրին է նրանցից շատերը հանկարծ դարձան «պետականամետ»։
Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին եւ պարտավոր են գիտակցել,որ միակ ապակայունացնող սուբյեկտը հողատուն է։
Կամ պետականության պաշտպանն ես,կամ՝ հողատուի...երրորդ տարբերակ չկա»։