11:52
«Երբեք մի փորձեք բազմահազարանոց հանրությանը պրիմիտիվ մեթոդներով էշի տեղ դնել». Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքում գրել է.

«Էս թեմայով վերջինը։ Քեռիս գործարար է, ոլորտում հայտնի ճանաչված մարդ, մեր հարաբերությունները առավել քան ջերմ բարեկամական են։ Քեռիս իմ ցանկացած նեղ օրին առաջին հասնողն է եղել և կա։ 2016-ին ֆինանսական վիճակս վատացավ, օգնեց, նույնը Ռուսաստանի եղբայրներս, որ ոտքի կանգնեմ, եղել է՝ ես եմ օգնել ու փոխադարձ մեր ջերմ հարաբերությոնները շարունակվում են առ այսօր։ Բայց եթե ես ֆինանսական խնդիր չունենամ ու քեռիս ինձ փորձի տասնյակ հազարավոր դոլարներ տա, կամ եղբայրներս, ես դա կընդունեմ որպես անձնական վիրավորանք, հպարտությունս ուղղակի թույլ չի տա էդ մարդկանց աշխատանքը վերցնեմ։ Բայց ինչու՞ վերցնեմ, երբ ինքս ունեմ ձեռք, ոտք գլուխ, գլխում ուղեղ, ինչու այդ մարդկանց աշխատանքը վերցնեմ, հանուն ինչի՞…
Եթե մարդը, չինովնիկը սովոր է անընդհատ թանկարժեք նվերներ ստանալու, փոխարենը ոչինչ չտալով , դա արդեն վտանգավոր է, ռիսկային։ Իսկ իրականում երբեք մի փորձեք բազմահազարանոց հանրությանը պրիմիտիվ մեթոդներով էշի տեղ դնել, ահավոր տհաճ է ու դա իր հետևանքներն ունենալու է, շուտ թե ուշ։ Էսքան բան»։


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս