Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Բերեք խոստովանենք ,որ այսօր քաղաքական դաշտը շատ վատ վիճակում է, որը եթե արագ չկարգավորվի, բացասական հետևանքները կզգանք մի քանի տարի անց ։ Տեսե՛ք , Փաշինյանը հիանալի ընդդիմադիր էր, որի իշխանություն գալուց հետո ընդդիմադիր դաշտում մեծ վակուում առաջացավ ու դեռ չկա դաշտում նրան փոխարինող նոր պատրաստված ընդդիմադիր ուժ։ Կարելի է ասել առհասարակ չկա ընդդիմադիր ուժ՝ բաժանված տարբեր թևերի՝ ակտիվ ռուսաֆոբներ, եվրոպաամերիկաֆոբներ։
Դաշտում խայտառակ պասիվ վիճակ է , արդյունքում չեղան բողոքի ակցիաներ գյումրիի զինվորականի կողմից կատարված սպանության համար, չեն լինում ակցիաներ ,բողոքներ տարբեր ոլորտներում , ինչի շնորհիվ մեր պետությունը լուրջ դիվիդենտներ էր ստանում ։ Այդ վակուումն արագ լցնել է պետք, նոր ուժեր են պետք ,որոնք կփակեն այդ բացերը ,նման պասիվությունը շատ վատ հետևանքների կհանգեցնի։ Հասարակ բան , տեսեք, եթե աշխատանքից ազատում են մի շատ հարգված գեներալի ու չկան բողոքի ակցիաներ , չկա պայքար , մաքսիմում ֆեյսբուքյան մեկօրյա աղեկտուր լաց ու մոռացություն, իշխանությունը կարող է կտրվի իրականությունից և սկսի իրեն կամայականություններ թույլ տալ , ես լրիվ անկեղծ եմ ասում։
Ցանկացած իրավիճակում պետք է լինեն գործողություններ , պետք է լինի դիմադրություն ,ինչը ավելի կուժեղացնի երկիրը, ավելի խոհեմ կդարձնի իշխանությանը ։ Էսօր բոլորի համար նոր շանս է տրված օգտագործե՛ք այդ շանսը հանուն երկրի ակտիվացեք ու մտեք քաղաքական գործընթացի մեջ , ձեր սխաները գիտակցելով կատարելագործվեք ,եղեք դիմադրող ուժը որից և դուք կուժեղանաք և իշխանությունը և երկիրը կհզորանա ։ Նույնիսկ պետք են գեյերի իրավունքների համար փողոց դուրս եկողներ նաև նրանց դեմ ակտիվ պայքար տանող ազգայնականներ։
Հավատացեք երեկվա Hummer-ով կաթողիկոսի դեմ պայքարող աղանդավորները չեն պատկերացնում ինչ օգուտ տվեցին կաթողիկոսին և առհասարակ ՀԱԵ֊ին ,քանի որ ամեն ինչ սկսեց վերաարժևորվել, նույնիսկ քաղաքի ժողովուրդը դուրս եկավ իրենց դեմ, դա արդեն մեծ ձեռքբերում էր։ Հա ինչ էի ասում , հայտնի անեկդոտում, որ ասում է՝ կարևորը դվիժենին է , իրոք այդպես է , մեզ պետք է ակտիվություն ,պայքար ,շարժ բոլոր ոլորտներում , միշտ հիշե՛ք ջուրը չհոսելով ճահճանում է ,նեխում, հոսելով՝ ինքնամաքրվում ։
Հ.Գ հիմա հասկացա՞ք ինչու չէի հարգում հայտնի գյումրեցի ակտիվիստին, այ էս կողմնակալ երկակի ստանդարտների համար , երբ Ավետիսյանների դեպքի ժամանակ մի ամբողջ անձնակազմ էր տարել ռազմաբազայի դիմաց , իսկ վերջին դեպքերի ժամանակ ոչ մի ծպտուն»։