Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում են լուրեր՝ «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, կատարվում է դեպքի մանրակրկիտ ուսումնասիրություն: Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։