Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 11-ին Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարեց, որ վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ:
Այսօր Փաշինյանը ֆեյսբուքում ստատուս է գրել ու տեղեկացրել, որ նույն ժամանակահատվածում գրանցված աշխատատեղերը ավելացել է շուրջ 50 հազարով։ Նոր աշխատատեղերի ստեղծման մասին ոչ մի խոսք։
Ստրասբուրգի հայտարարության մեջ է վրիպում եղե՞լ աշխատատեղերի ստեղծման առումով, թե՞ այսօրվա գրառման մեջ պարզապես մոռացել է շեշտել աշխատատեղերի ստեղծման մասին»։