13:13
«Վաշինգթոն-Անկարա հարաբերությունների հստակեցման նոր փուլ»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաշինգթոն-Անկարա հարաբերությունների հստակեցման նոր փուլ:

 

2018 թվականի ամռանը թուրք-ամերիկյան հրաբերություններում ճգնաժամը սկսեց նոր թափ հավաքել: Կարծես թե 2018-ի ամռանը այդ ճգնաժամը հասավ իր գագթնակետին, երբ ամերիկացի հոգևորական Անդրեու Բրունսոնին Թուրքիայում ձերբակալեցին: Անկարայի և Վաշինգտոնի միջև սկսվեց դիվանագիտական կրակոցներ, այնուհետև սպառնալիքներ: Վերջ ի վերջո, Անկարան որոշեց ազատ արձակել ամերիկացի հոգևորականին, որը պարզապես հարաբերությունների ժամանակավոր կայունացում էր ենթադրում իրենից, և ոչ դեպի դրական դինամիկայով զարգացում:
Երկուստեք հարաբերությունները մնում են անընդհատ լարված վիճակում, քանի որ երկու կողմերը չեն կարողանում ազատվել այնպիսի զգայուն հարցերից, որոնք շարունակում են վատթարացնել հարաբերությունները և նոր մարտահրավերի դեմ կանգնեցնում:

 

Սիրիայի վերաբերյալ տարաձայնությունները շարունակվում են, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայից դուրս գալու որոշմանը: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը թուրքական բանակին անցնի, որը մերժվում է: ԱՄՆ-ի զինվորների պատրաստակամությունը շարունակելու Սիրիայում քրդական ուժերին աջակցելը, որոնց Թուրքիան համարում է PKK- ի սիրիական թև և ահաբեկչական կառույցներ, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների առանցքային վատթարացման պատճառներից մեկն է:
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլա Գյուլենի արտահանձնման հարցը, որը մեղադրվում է Թուրքիայում 2016 թ. ձախողված հեղաշրջման փորձի մեջ, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության աշխատակիցների շարունակական ձերբակալությունները Թուրքիայում, շարունակում է մնալ որպես մշտական պատճառ վատ հարաբերությունների համար: Այս ամենին եկավ լրացնելու վերջերս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված նոր օրինագիծը, որով խստացվում է այն հանցագործությունների պատիժները, որոնց մեջ ներգրավված են բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ:

Չնայած այն բանին, որ անցած տարի ամռանը թուրք-ամերիկյան հարաբերություններում փոթորիկ էր, բայց այս տարի ամռանը ես ավելի մեծ փոթորիկ եմ սպասում այս հարաբերություններում և այդ փոթորիկի անունը պայմանական կդնեմ «S-400»: ԱՄՆ-ն արդեն սկսել է սպառնալ, նույնիսկ անցել է գործնական քայլերի կասեցնելու F-35-ի մատակարարումը և լրացուցիչ պատժամիջոցների կիրառում, եթե Թուրքիան շարունակի ռուսական S-400- ի գնման գործընթացը:

 

Բացի այս քաղաքական խնդիրների ընդհանուր բացասական հետեւանքներից, Թուրքիայում տիրող տնտեսական իրավիճակի վրա է ազդցություն թողնում ԱՄՆ-ն:

Անցած տարի ԱՄՆ-ն բարձրացրեց պողպատի և ալյումինի մաքսատուրքերը, դրանով փորձելով ազդել Թուրքիայի վրա, քանի որ Անկարան ձերբակալել էր ամերիկացի հոգևորականին: Չնայած հետո ազատ արձակվեց հոգևորականը, բայց, միևնույն է մաքսատուրքերը մնացին անփոփոխ և, ըստ էության, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները չհանվեցին Թուրքիայի վրայից: Միևնույն ժամանակ, Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ժամկետը պետք է ավարտվի այս մայիսին, և Անկարային ուղղված պատժամիջոցների երկարաձգման դիմումները մինչ օրս մերժվել են:

Այս բավականին բուռն վիճակում Ամերիկայի թուրքական խորհուրդը և թուրքական միացյալ բիզնես խորհուրդը կազմակերպել են համատեղ ամենամյա կոնֆերանս: Ապրիլի 15-ից Վաշինգտոնում սկսված գործարար կոնֆերանսը թուրքական շրջանում համարում են երկխոսության ուղիները բացելու լավ հնարավորություն: Այդ առումով, համաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն են հասել Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերիաթ Ալբայրակը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալինը, ովքեր հույս ունեն հանդիպել նաև ամերիկացի իրենց գործըկերներին:

Թերևս առաջին անգամն է, որ կոնֆերանսին մասնակցելու են նման բարձր պաշտոնական մակարդակով, հատկապես թուրքական կողմից: Մինչդեռ ամերիկյան կողմի քաղաքական մակարդակում դրսևորած հետաքրքրությունը դեռևս ցածր է նախորդ տարիների համեմատությամբ:

Կոնֆերանսի առաջին օրը ԱՄՆ-ի կողմից հիմնական զեկուցողներն էին ԱՄՆ-ի Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրը և Ջոինդ Չիեֆը, Աշխատակազմի ղեկավար Ժոզեֆ Ջոնֆորդը:

ԱՄՆ առևտրի պալատի նախագահ Թոմ Դոնահյուը վերահաստատել է պալատի «աջակցությունը առողջ առևտրի և տնտեսական համագործակցության համար» Թուրքիայի հետ, սակայն ինչպես հայտնի է առևտրի պալատը չի որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և հենց վերջապես այս պալատը ենթրակվում է բոլոր այն պատժամիջոցների կիրառմանը, որոնք իրականցնում է ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը:
Առևտրի պալատի ղեկավարի զեկույցում նաև կային մի քանի շեշտադրումներ, որոնք հույս չեն արթնացնում Թուրքիայի համար: Նա մասնավորապես կոչ արեց Թուրքիային, որպեսզի Անկարան հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ, քանի որ գործարարները գտնում են, որ անկանխատեսելի է Անակարան, ներդրողները ուսումանսիրում և հրաժարվում են ներդրումներից և այլն:
Ես ուշի ուշով հետևում եմ այս կոնֆերանսին, սպասում եմ թուրք գործարար համայնքի ազդեցության ուժեղացում Անկարայի վրա»։


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս