01:45
«Երկիրը հեղափոխական իշխանությունը վերածել ա ախոռի, որտեղ ոչ օրենք կա, ոչ օրինականություն…»

Վահան Ասատրյանը ֆեյսբուքում գրել է.

«Երկիրը հեղափոխական իշխանությունը վերածել ա ախոռի, որտեղ ոչ օրենք կա, ոչ օրինականություն… կա բդեշխի կամ տեղական քյոխվի հոգեբանությամբ քաղաքական իշխանություն, որին իր վստահության քվեն է տվել ընտրողների 70 տոկոսը, ինչը ֆեոդալական արժեքների ու աղքատության ճանկերում լռված հասարակության համար զարմանալի չէ… նման հասարակությունը օրենքի գերակայություն ասածը չի հասկանում, բայց ցանկացած պահի պատրաստ ա կրկին ու կրկին ամբոխի վերածվելու, օրենք ու օրինականություն պահելու ու պահանջելու պատրաստ չի, բայց սիրում ա տուշոնկա օպերացիա, ֆեյքերին բռնելու շոու, մաքսային ծառայողին ստորացնել՝ բոլոր հնարավոր օրենքներն ու ընթացակարգերը խախտելու եղանակով… մի խոսքով՝ ագորա-ախոռապետական կարգեր…

…իսկ ինչ ա ասում ՀՀ Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենքը մաքսային ծառայողին հրապարակայնորեն ստորացնելու մասին՝ ոչինչ, օրենքը լրիվ այլ բան ասում և եթե շարժվենք իրավունքի ու օրինականության ոգով ու տառով, ապա էս խայտառակությունից հետո հեղափոխական իշխանությունը պիտի գնա Հովհաննես Թումանյանի ծոցը…

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:
2. Մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:

Հոդված 6. Մաքսային ծառայության կազմակերպումը

***
1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները

***
1. Մաքսային ծառայողն իրավունք ունի`

5) ծանոթանալ իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և այլ փաստաթղթերի` մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնել բացատրություններ.

8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.

11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:

Հոդված 23. Մաքսային ծառայողի իրավունքները

***
1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել կոմիտեի ղեկավարին:

Հոդված 24*1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

***
1. Ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի.

5) մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի.

6) նյութական պատասխանատվության կիրառում.

7) մաքսային ծառայության պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է կոմիտեի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

***

Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված խախտման (զանցանքի) ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ խախտումը (զանցանքը) կատարվել է մաքսային ծառայողի կողմից:

Մինչև կարգապահական տույժ նշանակելը մաքսային ծառայողից վերցվում է գրավոր բացատրություն: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) հայտնաբերման օրվանից` երկու ամսվա ընթացքում, չհաշված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և (կամ) արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) կատարման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ վերստուգման կամ ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում` խախտման (զանցանքի) կատարման օրվանից` երկու տարվա ընթացքում, չհաշված քրեական գործի վարույթի ժամանակահատվածը:

Ծառայողական կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:

Կարգապահական տույժը հայտարարվում է հրամանով և մաքսային ծառայողին հաղորդվում է հրամանը տալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նրանից ստորագրություն վերցնելով: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

Մաքսային ծառայողների նկատմամբ սույն օրենքով նախատեսված «Հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը կարող է կիրառել կոմիտեի ղեկավարը միայն մեկ անգամ:

«Մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառել կոմիտեի ղեկավարը միայն մեկ անգամ:

Հոդված 44*1. Կարգապահական տույժի միջոցի ընտրության և նշանակման կարգը

***
1. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի իմանալ, թե ինչու է մեղադրվում, ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կարգապահական վարույթի ավարտման պահից ծանոթանալ գործի նյութերին, հարուցել միջնորդություններ, ստանալ իրավական օգնություն:

2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է ժամանակին ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:

Հոդված 46*2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

***
Կարգապահության համար պատասխանատու են`

1) կոմիտեում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.

2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.

3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:

Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի և որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ.

2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.

3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.

4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.

5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.

6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:

Հոդված 47. Մաքսային մարմնի ղեկավարի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը ծառայողական կարգուկանոնի պահպանման գործում

***
Մանրամասն կարդացե՛ք՝

Հոդված 48. Մաքսային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը

Հոդված 48*1. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

և այլն, և այլն…»


Առաջարկում ենք նաև
Լրահոս