ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին
Հարգելի պարոն Վանեցյան,
Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան։
Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։
Հարգանքով՝ Ա. Աշոտյան»: