Հարգելի նախարար,


Իրաքյան Քրդստանում ունենք հայկական մեծ համայնք, ցավոք հնարավոր չէ ստույգ թիվ ասել, քանի որ երեբք չի իրականացվել մարդահամար Հայերի շրջանում: Սակայն կարող եմ փաստել, որ մարդիկ այստեղ ապրում են միասնական համայնքով՝ ձևավորելով հայկական գյուղեր: Այդ գյուղերը կառուցվում են օտարազգի , հատկապես ասորի, բարերարների կողմից և նվիրվում հայերին, բայց ոչ սեփականության իրավունքով: Հայկական համայնքին անհրաժեշտ է Հայաստանի օգնությունը, այստեղ նրանք խնդիր ունեն հայերեն սովորելու հետ, քանի որ բացառապես տիրապետում են միայն քրդերենին, բայց մեծ ցանկություն ունեն նաև հայերեն սովորելու: Եթե մի քանի տարի էլ այսպես շարունակվի, ապա մենք Իրաքյան Քրդստանում այլևս չենք ունենա քրիստոնիա հայեր, ավելին, չենք ունենա ինքնությունը ճանաչող հայեր:


Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում կան մեկ տասնյակից ավել օտարերկրյա հյուպատոսություններ, սակայն Հայաստանը չունի, չնայած այն բանին, որ ժամանակին դրա մասին որոշում էր կայացվել: Այժմ, քան երբևէ Քրդստանի հայերին օդ ու ջրի պես հարկավոր է մայր Հայաստանի ձեռքը, որպեսզի նրանք բռնեն այդ ձեռքն ու վերադառնան իրենց արմատներին: Բացի արմատներ վերադարձին հյուպատոսությունը կնպաստի նաև, որ հայերը այս շրջանում կարողանան ընդգրկվել կառավարման համակարգում: Պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը Իրաքյան Քրդստանում, գյուղ առ գյուղ, նահանգ առ նահանգ ներկայացնել Հայերի վիճակն ու խնդիրները: Հուսով եմ, որ անհանգստությունս տեղ կհասնի:


Հարգանքով՝


Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյան