12:44
«Որոշ հեղափոխականներ կարծում են, որ իրենք «անձնեռնմխելի» են». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, սովորեք, որ Նիկոլ Փաշինյանին ու Կառավարությանը կարող ենք նաև քննադատել։ Հեղափոխությունը, ի վերջո, նաև դրա համար է տեղի ունեցել։ Պետք չէ տրվել հին բարդույթներին։ Ժամանակին երկրապահ շատ հրամանատարներ ասում էին՝ իրենք «անձեռնմխելի» են, որովհետև կռվել են․ նման մտածողության հետևանքը տեսանք։ Հիմա որոշ հեղափոխականներ կարծում են, որ իրենք «անձնեռնմխելի» են, որովհետև հեռացրել են Սերժին։ Դա սխալներ գործելու կամ անարդյունավետ կառավարելու ինդուլգենցիա չի տալիս»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս