14:45
Ո՞վ չի կատարում իր պարտականությունները՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխանությունը

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ի՞նչ փոխվեց վերջին մոտ մեկ տարում․ մարդկանց նախ ասացին, որ դուք հպարտ եք, ունեք արժանապատվություն, դուք եք տերը երկրի, դուք եք որոշում, այլևս չկա կոռուպցիա, չկա թալան, կարճ ասած՝ այլևս չկա այն իշխանությունը, որի պատճառով մարդիկ վատ են ապրում:

Նախկինում հեշտ էր մեղադրել վատ իշխանություններին, իսկ այսօր, եթե մարդը վատ է ապրում, աշխատանք չունի, երեխաները սոված են և այլն, ինքն է մեղավոր և չի կարող բողոքել, քանի որ համարյա նույն վիճակում է նաև երկրի ղեկավարությունը:

Վարչապետը վարկ ունի, ԱԺ նախագահի կինը պայուսակ չունի, քրոջից է վերցնում, որ բռնի, գնա պաշտոնական հանդիպման: Հարցի մյուս կողմն է՝ իրականությո՞ւն է դա, թե՞ ոչ:

Բնական է, որ մարդիկ չեն կարող այլևս պայուսակ, հեռուստացույց չունեցող ու վարկ ունեցող պաշտոնյաներին մեղադրել պետական բյուջեն թալանելու մեջ, հետևաբար վատ ապրելու, աշխատանք չունենալու, անբարենպաստ պայմանների համար միայն մարդիկ են մեղավոր, այլ ոչ թե իշխանությունը:

Իշխանության կողմից պարտականությունները չկատարելը քողարկելու համար սա, իհարկե, հրաշալի մեթոդ է, բայց պետության և հասարակության համար՝ կործանարար մոտեցում: Ի վերջո, պետությունը զարգացնելու համար մարդկանց պարտականությունն է օրվա 24 ժամն արդյունավետ ծախսելը, իսկ պետության պարտավորությունն է ստեղծել պայմաններ, որ այդ 24 ժամն արդյունավետ ծախսել ստացվի: Հենց այստեղ է պետք հասկանալ, թե ով է թերանում իր պարտականությունների կատարման մեջ՝ հասարակությո՞ւնը, թե՞ իշխանությունը»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս