ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն Արցախը անկախ ու հայկական չեն համարում։
Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի,

Թոպրքիային պետք է Հայաստան՝ առանց հայկական ազգային իշխանության և ազգային ուժերի,

ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական զինվորական ներկայության,

իսկ Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են նույն թեզերը, ինչ Ադրբեջանը:
Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ֆիզիկական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են:

Եթե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր, կապիտուլյանտ։

Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա։

Նրանք աճուրդի են հանել եւ Արցախը, եւ Հայաստանը»։