17:06
«Ադրբեջանի ՊՍԾ պետը գնում է Պաշտպանության նախարարի հետքերով». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևն առաջնագծում էր։ ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում եղել է Ղազախի հատվածի դիրքերում, ծանոթացել է զինվորների ծառայության պայմաններին։ Նրա այս այցը համընկավ այն գործողության հետ, որն իրականացրեցին ադրբեջանական բանակի զինծառայողները սահմանի մեկ այլ հատվածում՝ Բերդավան գյուղին հարակից դիրքերում, երբ թշնամին փորձեց մոտենալ հայկական դիրքերին, սակայն նրանց այդ ցանկությունը շատ արագ կասեցվեց։ Իսկ մյուս հատվածում՝ Արցախին հարակից, թշնամին ունեցավ պաշտոնապես հայտարարված մեկ զոհ։ Տարօրինակ կերպով ՊՍԾ պետը գնում է Պաշտպանության նախարարի հետքերով, երևի գեներալ- գնդապետն իրեն արդեն սկսել է պատկերացնել, որպես Պաշտպանության նախարար ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի արժանի է քան Զաքիր Հասանովը։ Անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ Հասանովի դեմ նոր թափ ստացած հակաքարոզչության հետևում կանգնած է հենց Ղուլիևը։ Ամեն դեպքում սրանք երկուսն էլ մի ընդհանուր բան ունեն։ Երկուսի դիրք բարձրանալուց էլ իրենց բանակը ձախողում է օպերացիաները»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս