Վերջին օրերին թշնամու ոչնչացված զինծառայողներից մեկը ժամանակին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի անվտանգության պահպանության ծառայության նախկին պետ է եղել։
Ապրիլյան 4 օրյա պատերազմի ժամանակ թշնամու սպանված զինծառայողների և, հայտկապես, հատուկջոկատայինների շարքում եղել են տարբեր երկրներում տարիներ շարունակ լուրջ վերապատրաստություն անցած սպաներ, այդ թվում նաև զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ և տեղակալներ։
Թշնամու ոչնչացված զինծառայողների շարքում է եղել նաև մայոր Սամիդ Գյուլաղա օղլու Իմանովը, որը ծառայության ընթացքոմ Ադրբեջանի ԶՈւ-ում զբաղեցրել է բավականին լուրջ և պատասխանատու պաշտոններ. եղել է հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, հատուկ նշանակության զորքերի հրամանատարի օգնական, ինչպես նաև Զաքիր Հասանովի անվտանգության պահպանության ծառայության պետ։ Ասում են՝ Իմանովը «գեներալի թեկնածու» էր, ինչի համար էլ մասնակցել էր համապատասխան դասընթացների։ Գուցե այսպիսի փաստերն առանձին-առանձին ոչինչ չեն ասում, սակայն սա փաստում է մի բան. թշնամին բավականին լուրջ ջանքեր է գործադրել շփման գծում հաջողությունների հասնելու համար, ինչը նրան չհաջողվեց։
Հ.Գ. Ադրբեջանում պաշտպանության նախարարի պաշտոնը զինվորական պաշտոն է, ուստի նրա անվտանգության պահակախմբում զառայողները ևս զինվորականներ են, ովքեր, ըստ իս, ընտրվում են թշնամու հատուկ նշանակության ստարաբաժանումներից մեկից։
Աշոտ Մովսիսյան