14:27
«Հիշեցնեմ․ հարցն այն էր, որ Ավշար գյուղի դպրոցում հեղափոխականները տնօրեն են փոխում»

Երեկ գրել էի, որ Արարատի մարզպետը լրագրողների ներկայությամբ փորձում է խաբել Նիկոլին։ Փաստորեն սխալվել էի։

Հիշեցնեմ․ հարցն այն էր, որ Ավշար գյուղի դպրոցում հեղափոխականները տնօրեն են փոխում, իսկ նոր ուսմասվար [խմբագրած] ուզում էին նշանակել [/խմբագրած]․․․ ՔՊ-ական մարզպետի մորաքրոջ հարսին։ Գյուղի բնակիչները, ուսուցիչները դեմ են, արդեն մեկ շաբաթ է՝ դասադուլ է։

 

Երեկ Նիկոլն այնպես անկեղծ զարմանք պատկերեց, երբ իմացավ [խմբագրած] դասադուլի [/խմբագրած] մասին, հավատացի, որ տեղյակ չէ ու համոզված էի, որ մարզպետն ուզում էր իրեն խաբել։

Այսօր նոր տնօրենը եկել է գործի․․․ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ։ Արդեն ակնհայտ է, որ Նիկոլը լավ էլ տեղյակ էր ամեն ինչից, ուղղակի Արարատի մարզպետի հետ «պասերով» խաղացին։

Նիկոլը, որը իբր դեմ էր ԽԾԲ-ին։

Նիկոլը, որը ասում էր, թե համայնքներում մարդիկ իրենց հարցերն իրենք են լուծելու, այդ թվում հանրաքվեով։

Հին հունական Ագորան, հըբը․․․

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս