Այսօր Վ․Համբարձումյանի անվան հ․12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ դպրոցին» խորագրով միջոցառում՝ նվիրված տնօրեն Վ․Ստեփանյանին։
Սերունդների կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի և երկարատև ստեղծագործ մանկավարժական աշխատանքի համար պատվոգիր հանձնեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք։