Գագիկ Ծառուկյանի հերթական աջակցությունը այս անգամ էլ Արցախի ռազմամարզական վարժարանին
Հայոց բանակը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է: Զինվորն է, որ անառիկ է պահում մեր երկրի սահմանները: Իսկ դրա համար զինվորներին առաջնահերթ պետք է ուժ:
Վերջերս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արցախում գտնվելու ժամանակ այցելեց նաև Արցախի տարբեր զորամասեր: Այցի ժամանակ բարձրաձայնվեց մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էր զորամասերում համապատասխան մարզագույքի, մարզասարքերի, մարզահագուստի բացակայությունը, իսկ դրանց առկայության դեպքում մարզասարքերով մարզվելն էլ ավելի կնպաստեր զինծառայողների ռազմական պատրաստվածությանը: Իսկ ՀԱՕԿ նախագահը խոստացավ, որ մի քանի օրից զորամասերը կհամալրվեն նոր մարզասարքերով և մարզական բոլոր անհրաժեշտ պարագաներով: Եվ խոստումը չուշացավ...Գագիկ Ծառուկյանը Արցախի զորամասերին մեծ քանակությամբ նոր մարզաագույք նվիրաբերեց, իսկ սա ամենից շատն էր ուրախացրել զիվորներին՝ հատկապես նրանց ովքեր քաղաքացիական կյանքում զբաղվել էին սպորտով:
Հպարտանում ես, երբ տեսնում ես, որ կա այսպիսի մարդ, ով կանգնած է ամեն մի զիվորի կողքին, ով պատրաստակամություն է հայտնում ցանկացած հարցով աջակցելու մեր բանակին:
Օրերս նաև մարզագույք և մարզահագուստ հատկացնելու խնդրանքով հայրենական սպորտի ղեկավարին են դիմել Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից: Կարճ ժամանակ անց, տարբեր մարզարվեստների համար անհրաժեշտ տարատեսակ մարզագույքն ու մարզահագուստը արդեն Արցախի ռազմամարզական վարժարանում է: Անհրաժեշտ մարզագույքը հնարավորություն է տալիս լիարժեք անցկացնել բոլոր մարզական պարապմունքները և ավելի կարճ ժամանակահատվածում հասնել բարձր մարզական պատրաստվածության արդյունքի:
Ես ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանի՝ նմանատիպ անհրաժեշտ ու կարևոր աջակցությունը ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին և այնտեղի զորամասերին, շարունական է լինելու: