Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երկու տասնամյակից ավել է, ինչ հայ ազգի կարևորագույն խնդիրներից մեկը՝ Արցախի միջազգային ճանաչման հարցը, մնում է չլուծված: Այս համատեքստում և հատկապես այս փուլում, երբ կրկին անգամ, միջազգային հարթակներում ակտիվացել են այդ հարցի շուրջ քննարկումները, չափազանց կարևոր է ամեն առիթով աշխարհին և հատկապես հարևան պետությանը հասկացնել տալ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ռեսուրսներով և ներուժով, պատրաստ է սատարաել այդ գործընթացի խաղաղ լուծմանն ու կանգնել Արցախի ժողովրդի կողքին: Այս սկզբունքը թերևս վաղուց է արմատացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ, հանձին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ով արդեն երկրորդ անգամն է կարևորագույն դիվանագիտական քայլ կատարում՝ խորհրդարանական ֆորմատով այցելելով Արցախի Հանրապետություն:
Ինչպես արդեն նշեցինք, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ողջ կազմով և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գտնվում է Արցախում: Կուսակցությունը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկվել են կարևորագույն անելիքներն ու համագործակցությունը խորացնելու նոր մարտավարություն է մշակվել: Բնականաբար սա Ծառուկյանի կողմից որդեգրած անսասան քաղաքականություն է՝ բոլոր հնարավոր և նույնիսկ անհնար ճանապարհներով, աջակցել Արցախի հանրապետությանը այս կարևորագույն խնդրի լուծման ժամանակ: Հիշեցնենք, որ այս այցելությունը տրամաբանական շղթան էր 2017 թվականին տեղի ունեցած Գագիկ Ծառուկյանի այցելության, երբ նրա հրավերով Հայաստան, իսկ այնուհետև Արցախ էին ժամանել Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության պատվիրակությունը:
Ծառուկյանը միշտ էլ իր ելույթներում կարևորել է Արցախի միջազգային ճանաչման հարցն ու անգամ կուսակցության ծրագրային դրույթներից մեկն առանձնահատուկ կերպով վերագրված էր հենց այդ խնդրի լուծմանը: Վստահաբար կարելի է ասել, որ Ծառուկյանի նմանօրինակ գործունեությունը կտա իր դրական պտուղները և հենց այս փուլում, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, չափազանց կարևոր են նման ֆորմատի՝ խորհրդարանական մակարդակով կազմակերպված, համագործակցությունները:
Հույս հայտնենք, որ մոտ ապագայում այդ խնդրի կարգավորման խաղաղ բանակցային ճանապարհն այնուամենայնիվ հնարավոր կլինի գտնել, ինչից հետո ավելի հաստատուն և ավելի հստակ քայլեով կսկսեն զարգանալ հայկական երկու պետությունները:
Հաշվի առնելով նաև Ծառուկյանի առանձնակի ուշադրությունն ու վերաբերմունքը առաջնագծում կանգանած զինվորների նկատմամբ, նախատեսված է նաև այցելություններ Արցախի զորամասեր: