Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի մակարդակով հավաստիացվել է, որ չնայած ռուսկան գազի 15% թանկացմանը՝ սպառողի համար գազի գինն անփոփոխ է մնում։ Հիմա բազմաթիվ են ահազանգերը, որ «Գազպրոմ-Արմենիան» թքած ունի վարչապետի հավաստիացման վրա ու հասարակությունից գանձում է նոր գներով։ Ստացվում է՝ Փաշինյանը կամ «Գազպրոմը» խաբել են ժողովրդին, կամ ժողովուրդն այնքան անհավատ է դարձել, որ իրեն թվում է, թե խաբնվել է։ Համենայն դեպս, ստեղծված իրավիճակը հստակ պարզաբանում է պահանջում»։