ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ:
Հիշեցնեմ, որ 2018թ փետրվարին միջադեպ գրանցվեց Երևանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»: