««Սեդրակյան» բարեգործական հիմնադրամը, որը պատկանում է պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին, իսկ հիմնադրամը ղեկավարում է նրա որդին' Դավիթ Սեդրակյանը, յուրահատուկ անակնկալ է պատրաստել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների աշակերտների համար' ներկայանալով ‹‹առաջադեմ դպրոցակակների բարձրագույն կրթության›› խրախուսական մրցույթով:
Մրցույթն առաջին անգամ անց է կացվելու սույն թվականի մայիսի 14-ին, որի նպատակն է երիտասարդներին շահագրգռել, որ կայուն գիտելիքների և առաջադեմ ունակությունների շնորհիվ է հնարավոր կերտել բարեկեցիկ և լուսավոր ապագա:
Սա իսկապես լավ գաղափար է, և ես ուրախ եմ, որ Դավիթ Սեդրակյանը նման պատասխանատվություն է ստանձնել իր համայնքի երիտասարդներին աջակցելու և ճիշտ ուղու վրա դնելու նպատակով»:
Մենուա Հարությունյան