Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Կառավարությունը հավանություն է տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Արտոնությունը գործելու է մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը: