Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով և արևային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես թե ի պաշտոնե շատ հեռու է խոսելը ԼՀԿի և նրա ղեկավարի մասին: Այդ անձը քաղաքական որակումներ է թույլ տալիս ԼՀԿի հասցեին իր էջում, հաշվի չառնելով, որ հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի առաջնային օղակներից մեկի ներկայացուցիչը:
Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին, քանզի քաղաքական պատասխանատուն դուք եք և իմ արձագանքն էլ այդ անձի վարքագծին լինելու է ուղղված իր քաղաքական պատասխանատուին` Ձեզ:
Հ. Գ. Վարչապետին լսեք և զիբիլը հավաքեք ստաստուս գրելու փոխարեն