«Նկատե՞լ եք, որ ՖԲ-ում ինչ-որ անհասկանալի, իրական կյանքում էդ կերպարով գրեթե չհանդիպող կանանց մի տեսակ կա, էն որ 5- 60 տարեկան են, հիմնականում բնակվում են արտասահմանում, թոռ բան ունեն, հետները սիրառատ նկարներ, կարծես ընտանիքում ամեն ինչ լավ ա, բան բայց ԱՀԱՎՈՐ քֆուրչի են։
Լրատվականների քոմենթները նայեք էլի։
Կամ սրանք ֆեյքեր եմ, որոնք ստեղծվել են պոռնոյի սպեցիֆիկ ժանրի սիրահար երիտասարդների կողմից, կամ ինչ-որ անոմալիայա, երբ Գլենդելի հայ տատիները, էն որ աշխարհի բոլոր երեխաներին սիրում են բան, «բալես»-ով են խոսում բոլորի հետ՝ Ֆեյսբուքում հայտնվելիս կտրուկ դառնում են չար քֆուրչի բաբոներ։ Կարող ա Օդնոկլասնիկից Ֆեյսբուք միգրացիոն ճանապարհն ա շատ բարդ տրվում ու ակլիմատիզացիայաի հարց կա, չգիտեմ, բայց շատ հետաքրքիր սոցիալական երևույթ են սրանք։
Չի բացառվում որ էս պոստիս տակ էլ գան ասեն. «Բաբոն տատդ ա, արա!!!»»: