Թանդիլյանն ուղղակի մանիպուլացիայի է դիմում՝ խեղաթյուրելով իրականությունը
Քաղաքական ուժի խոցելիության աստիճանը կամ, որևէ պրոցեսին նրա կաշկանդվածությունը, պայմանավորված է անցած ճանապարհով և սկզբունքայնությամբ: Այս առումով նոր խորհրդարանում տեղ գտած ուժերից Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը, կարծես թյուրըմբռնում ունի:
Մասնավորապես լրագրողի հետ հարցուպատասխանի ժամանակ, Թանդիլյանը ասել է, թե ԲՀԿ-ն մեկ բիզնեսմենից կախված ուժ է, այդ առումով էլ խոցելի է:
Սա թերևս ապացուցում է այն հանգամանքը, որ Մանե Թանդիլյանը խորհրդրանում գտնվելով հանդերձ, չի տիրապետում այնտեղ տեղի ունեցած պրոցեսներին կամ չի ցանկանում բարձրաձայնել, որ ԲՀԿ-ի գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է համընդհանուրի շահերից բխող գործողությունների տրամաբանության մեջ:
Սրանում կարող է համոզվել յուրաքանչյուրդ, եթե ուսումնասիրեք ԲՀԿ-ականների առաջ քաշված օրինագծերը կամ դրանցում լրացումներ անելու առաջարկները: Իսկ Գագիկ Ծառուկյանը ոչ թե բիզնեսմեն է այս պարագայում, այլ խոշոր սեփականատեր, ով իր բիզնեսների կառավարումը օրենքով սահմանված կարգով հանձնել է հավատարմագրային ծառայություններին և անձամբ դրանցով չի զբաղվում:
Այսինքն այս առումով Թանդիլյանն ուղղակի մանիպուլացիայի է դիմում, խեղաթյուրելով իրականությունը:
Խոցելիության մասին խոսելիս, տիկին Թանդիլյանին խորհուրդ կտանք զգուշավոր լինել, քանզի հենց ինքն ու նրա անցած քաղաքական ուղին կամ այն ուժը, որի անդման է նաև ինքը, շատ ավելի խոցելի են: Թանդիլյանի սկզբունքայնության մասին խոսելն ավելորդ է, նա այս ասպետկով չափազանց խոցելի է:
Բոլորն էլ կհիշեն, թե Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման ժամանակ, ինչպիսի տրամադրվածություն ու սկզբունքներ ուներ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ և ինչպես այդ սկզբունքայնությունը փոխվեց, երբ նա հայտնվեց գործադիրում, ավելի կոնկրետ սոցապ նախարարի կարգավիճակում: Դեմոնստրատիվ կերպով հրաժարականի ներկայացում բեմականացնելով, փորձ արվեց նրա սկզբունքայնության փոփոխությունը դրական կերպով ներկայացնել, սակայն դա չստացվեց:
Նեղացավ գնաց, հետո ետ վերադարձավ. տիկին Թանդիլյան քաղաքական դաշտը կինո չէ, որտեղ դուք դրամա եք փորձում խաղալ, այստեղ ամեն ինչ իրական է ու հենց իրական դեպքերի կապակցությամբ էլ դուք խոցելի եք շատ ավելի, քանի որ միակ քաղաքական պրոցեսը, որին մասնակցել եք, որոշ ժամանակ անց կտրուկ դավաճանել եք Ձեր սկզբունքները:
Ինչ վերաբերվում է Ձեր քաղաքական ուժին, ապա լուրջ արած գործ պետք է ունենաք, որ մի հատ էլ համեմատվեք: Խոցելիությունը քաղաքական ուժի անգործության ու անարդյունավետ գործունեությամբ է պայմանավորված, այդ առումով դուք չեմպիոն եք:
Չփորձեք անցնել Ռուբիկոնը, վստահեցնում եմ, այդ պարագայում շատ ավելի ասելիքներ կլինեն, քան դուք պատկերացնում եք: Հեղափոխության օրերի ձեր դիրքորոշումից ու «պազիցիայից» սկսած, մինչև մութ ծագումնաբանությունը:
Կարծում եմ ամեն ինչ հասկանալի լեզվով մեկնաբանեցինք և մի շատ կարևոր արգումենտ՝ ԼՀ-ն ընդդիմություն է ո՞ր ուժին, սա էլ է պետք հստակեցնել, կարծես թե քաղաքական նոնսենսի ենք ականատես լինում՝ դեռ չսկսած խորհդարանական աշխատանքները: