ՀՀԿ կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, այլ ոչ թե գրպանային ընդդիմության: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները:
Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ հասցեական, հիմնավորված՝ քննադատելով՝ խոստացածի եւ չարածի, սուտ խոստումներ տալու եւ չկատարելու , մարդկանց մոլորեցնելու համար: Սիրելի մտահոգ քաղաքացիներ, ես տեսնում եմ, որ ձեր թիվը օրեցօր ավելանում է:
Որովհետեւ ձեզ մոլորեցրել են, սուտ խոստումներ են տվել եւ շարունակում են խաբել: Ես ձեզնից ձայն չեմ մուրում: Ես վստահություն եմ խնդրում՝ ձեր ձայնը հնչեցնելու համար»: