ՀՀԿ կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ասում են՝ գնացեք-մտեք ժողովրդի մեջ: Տղե՛րք, եկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում:
Ամոթ է, վերջացրե՛ք էդ ատելության, մարդկանց իրար դեմ հանելու, հայրենակցին թաղելու տոտալ քարոզը:
Շփվեք պարզ, հասարակ մարդկանց հետ, տեսեք՝ ինչ են մտածում, ինչու են էսքան մտահոգ»: