Ինչքան հասկացա Շարմազանովի ու մյուս հանրապետականների ասածներից իրենք պետական թիկնազորը, որ համարում էին, որ պետք է տրամադրվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտին դիտարկում էին որպես պրիստիժի և հարգանքի նշան:
Բայց թիկնազորը հո պրիստիժի բարձրացման գործիք չի: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների և բարձրաստիճան հոգևորականների գործառույթները տարբեր են և ենթադրում են տարբեր մոտեցումներ իրենց անվտանգությունը ապահովելու տեսանկյունից : Աշխարհիկ իշխանությունը իր որոշ գործառույթների իրականացման ժամանակ ենթադրում է նաև լիգիտիմ բռնություն, որից էլ մասամբ բխում է նրա թիվ 1-իններին հատուկ պետական պաշտպանության տակ առնելու հանգամանքը: Իսկ հոգևոր իշխանությունը հիմնված է սիրո առկայության և բռնության բացակայության վրա: Դե գոնե այդպես պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու պարագայում:Սա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է անտեսվի կաթողիկոսի անվտանգությունը իր գործառույթների իրականացման ժամանակ լինեն դրանք խուլիգանական հարձակումներից, գժական դրսևորումներից թե ավելի լավ կազմակերպված գործողություններից:Բայց դրա համար կան նաև ոստիկանություն, ԱԱԾ-ը որոնք իրենց գործողությունները պետք է հիմնեն նաև օպերատիվ հետախուզական տվյալների վրա և անհրաժեշտության դեպքում ուժեղացված ծառայություն իրականացնեն կամ կանխեն բռնության հնարավոր դրսևորումները:
Հայաստանը կրոնական ֆանատիկոսների, համայքների երկիր չի և պետք չի այդ թեման արհեստականորեն ուռճացնել, հրահրել, ատելության խոսք հնչեցնել և ձև տալ թե պատրաստ ես կրծքով
պաշտպանել եկեղեցին կամ կաթողիկոսին այլապես դրա հետևանքով կարող ենք և իսկապես խնդիրներ ունենալ մոտ ապագայում :