Ժամանակակից հեղափոխությունների շուրջ մի մեծ մոլորություն կա ստեղծված։ Թվում է, թե հեղափոխություններից հետո հասարակության կամ պետության տարբեր կառույցներ, ինստիտուտներ և ենթահամակարգեր միանգամից պետք է կայանան, այսինքն՝ հասնեն իրենց կառուցվածքային կամ գործառութային որակի բարձր աստիճանի։
Բայց իրականում հեղափոխությունները ընդհամենը հնարավորություն են տալիս նոր որակ հաղորդել եղածին ՝ վերափոխելով կամ քանդելով ու նորը կառուցելով։ Եվ ինչքան բարդ է տվյալ համակարգը՝ ցանկալի որակը ավելի ուշ է գալու։