Պառլամենտական համակարգի «առանձնահատկություններից» մեկն էլ հետևյալն է։ Մենք ընտրում ենք, օրինակ, ավագանու անդամ, բայց նա գնում' պաշտոն է ստանում քաղաքապետարանում, ավագանու մեջ տեղը զիջելով նրանց, ովքեր ավելի քիչ ձայների (այն է վստահության) են արժանացել։ Հետո, էդ մարդիկ, ովքեր մնացել են ավագանու մեջ( պաշտոն չեն ստացել), հավելյալ մասնակցում են ԱԺ ընտրություններին, որպես պատգամավորության թեկնածու։
Բայց...


Բայց, եթե քիչ ձայներ հավաքած քաղաքական ուժի դեպքում, առավելագույն ձայներ հավաքած անձինք դառնում են ԱԺ պատգամավոր ու շարունակում են անել այն' ինչի համար իրենց ձայն է տվել ընտրողը, ապա մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը ձևավորում է կառավարություն, որի արդյունքում իր կողմից առաջադրված, և որպես պատգամավոր մեծ վստահության քվե ստացած անձինք դառնում են կառավարության անդամ։

 

Եվ... ուշադրություն... նրանք' ովքեր ավագանու կազմում հայտնվել էին վերջին տեղերում, ու դրանցից նրանք, ովքեր, այնուհետև, ԱԺ ընտրություններին ստացել են հաղթած ուժի մեջ նվազագույն քվե, դառնում են ԱԺ պատգամավոր, այն է' «կոճակ սեղմող»։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ մեր սահմանադրության մասին ընդհանրապես և պառլամենտական համակարգի մասին մասնավորապես։