Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանյան հատվածում իրականացված գործընթացները հեռահար նպատակ են հետապնդում՝ հեռանկարում մեզ համար լուրջ սպառնալիք ստեղծելու հաշվարկով:
Քանի շուտ է, պետք է դրա դեմն առնել...
Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Նախիջևանյան հատվածը երբեք այդքան վտանգ չի ներկայացրել, որքան այսօր, իսկ վաղն ավելի վտանգավոր կլինի:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ պատերազմի երկրոդ ճակատն է ստեղծում ու պատրաստվում այդ պատերազմին:
Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ մենք չունենք ռազմավարական թիկունք և նահանջի թեկուզ մեկ քայլի հնարավորություն:
Ուստի անհրաժեշտ է համարժեք արձագանք Ադրբեջանի գործողություններին....

Որևէ մեկը չպետք է երկմտի, որ այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք...