Խաղաղություն իհարկե բոլորն են ցանկանում ու ոչ մեկ մանկուց չի երազել պատերազմի մասին, սակայն կա մի պետություն, որը իր մանուկներին մանկապարտեզից քարոզում է ատելություն մեկ այլ պետության նկատմամբ:
Ու նման իրավիճակում բարձր տոնով խոսել խաղաղության և հարևանության մասին անիմաստ ու անհեռանկար զբաղմունք է, ինչը բացառապես խոսողի անունը մի քանի օր շրջանառության մեջ դնելուց հետո, որևէ լուրջ փոփոխություն չի կարող անել:
Ադրբեջան, մի պետությունը , որը հայտարարում է, թե Երևանը, Սյունիքը, Արցախը , մի խոսքով իմն է, որ խելոք չմնաք կտամ Մեծամորի ատոմակայանը կտրաքացնեմ: Սա հայտարարում է իրենց պետությունը ամենաբարձր մակարդակով, դե ժողովուրդն էլ դեմ չէ: Կյանքներիդ մեջ մի 4 ադրբեջանցու հետ չաթ եք արել ու կարծում եք, թե իրենք ու իրենց ղեկավարությունը տարբեր են միմյանցից: Ոչ: Մի փոքր տարբերություն ունեն Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները, սակայն մնացածը իրականում նույնն են:
Հիմա այդ մարդիկ չեն ցանկանում հետդ խաղաղություն կնքեն, չեն ցանկանում հետդ հարևանություն անեն, առավել ևս միմյանց տուն գնան ու գան: Հա, չեն ցանկանում ու վերջ: Դե իրենք էլ պատերազմ են պարտվել, մինչև հոգիների խորքը վիրավորված են, բան չեն կարողանում անել այսքան տարիների ընթացքում: Բայց դա իրանց խնդիրն է, մեզ ինչ: Մենք հաղթող ենք ու պետք է մեզ հաղթողի պես պահենք: Մենք չպետք է վզներս ծռենք, խնդրենք, որ խաղաղություն լինի: Մեր տղերքը դրա համար չեն զոհվել:
Թե չէ ով չի՞ ցանկանում խաղաղ ապրել: Բայց խաղաղության համար վճարվելիք գինը, այս պահի դրությամբ, անընդունելի է: