ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այս պահին շատ կարևոր է մեզ համար ու մենք պետք է փորձենք ձեռքներիցս բաց չթողնել այդ պաշտոնը։ Նոյեմբերի 8-ին կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպում, որտեղ էլ կորոշվեն, թե ով է լինելու նոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, քանի որ Հայաստանի ներկայացուցիչ, արդեն նախկին գլխավոր քարտուղար Յու․Խաչատուրովը ազատվեց այդ պաշտոնից։ Սակայն Խաչատուրովը չհասցրեց պաշտոնավարել մինչև սահմանված ժամկետի վերջը՝ 3 տարի, այդ իսկ պատճառով հայկական կողմը կարող է պահանջել, որպեսզի նոր քարտուղարը շարունակի պաշտոնավարել մինչ ժամկետի ավարտը։
Պետք է հաշվի առնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի վրա հիմա աչքեր կան, որոնք փորձելու են ամեն գնով իրենցով անել դա։ Հատկապաս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, ով իր հերթին հանդիսանում է Բաքվի բարձրագույն ռազմական ակադեմիայի սան։
Հատկապես Արցախի հարցի պարագայում մի կողմից Բաքվում ուսում ստացած գործիչը, մյուս կողմից Բելառուսիան ըդնհանրապես այս պահին հարմար տարբերակներ չեն։ Լուկաշենկոն ամեն գնով փորձում է ներկայացնել, որ ինքը չեզոք դիրքում է գտնվում Հայաստանին և Ադրբեջանին վերաբերվող հարցերում, սակայն պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական կողմի հետ ավելի շատ կապվածություն ունի, քան հայկական կողմի։ Եթե Հայաստանի պարագայում սահամանափակվում ենք Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ լինելու գործոնով, ապա Ադրբեջանի հետ առկա են բիզնես համագործակցություններ , այդ թվում նաև ռազմական հարթակում։
Հայաստանը ամեն գնով պետք է թույլ չտա, որպեսզի այս շրջանում մենք կորցնենք այդ կազմակերպության քարտուղարկի պաշտոնը։ Շատ հարցերում դեռ դա մեզ կօգնի։