Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կայֆն էն ա, որ Շարմազանովի թիկունքում պախկված շատերն օգտվեցին Հանրապետականի իշխանությունից, իսկ այսօր այդ նույն շատերը գեղեցիկ ցատկով իրենց նետեցին Նիկոլի գիրկը, իսկ սեփական իշխանությունից չօգտված Շարմազանովը շարունակում է հավատարիմ մնալ իր գաղափարներին ու թիմին, բայց ժողովուրդը չգիտես ինչու՝ քննադատում է ոչ թե էն հետևի թռնողներին, այլ՝ սկզբունքային ու ազնիվ Շարմազանովին:
Ի դեպ, Նիկոլը մեկ բան պետք է հստակ հասկանա, որ նրանք, ովքեր հանուն պաշտոնի՝ դավաճանում են Սերժին, վաղն էլ դավաճանելու են իրեն, հետո էլ՝ մեր հայրենիքը...
Դավաճաններին ոչ թե պետք է տեղ տալ, այլ՝ իսկապես նետել պատմության աղբանոց...»: