Այսօր թողնում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը՝ մեկ այլ չափազանց կարևոր տեղում հայրենիքիս ծառայությունը շարունակելու նպատակով։ Անցած 4 ամսից քիչ ավել ժամանակահատվածում կարծում եմ կարողացա իմ համեստ լուման ունենալ նախարարության տարբեր ծրագրերի, մեծ ու փոքր խնդիրների լուծման համար։
Չափազանց արդյունավետ ու հաճելի էր աշխատել նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Դիպուկ ու ճիշտ բոլոր բառերը չեմ կարողանա գտնել նկարագրելու ամբողջ դրականը ինչ եղել է նրա հետ աշխատելու ընթացքում։
Զգացված եմ մեր նախարարության տարբեր վարչության ու բաժնի պետերի, տարբեր այլ աշխատակիցների այն դրական վերաբերմունքից որ ստացել եմ այս ընթացքում, այն գնահատականից ու գնալուս հետ կապված անկեղծ ափսոսանքից, որ տեսնում եմ երեկվանից։
Գնում եմ չափազանց կարևոր, ծայրահեղ պատասխանատու մեկ այլ աշխատանքի, բայց այդ մասին ավելի ուշ։