Հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու։ Ես խոստացել եմ և անում եմ իմ աշխատանքը։ Հասկանում եմ, որ տարբեր ուժեր իրականացնում են հակաքարոզ։ Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու»,– ասաց Սանասարյանը։