Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկ երեկոյան ունեցած հանդիպման մասին և լուսանկար հրապարակել: Թրյուդոն, մասնավորապես, գրել է.
«Այսօր կեսօրին Երևանում ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել թե ինչպես կառուցել սերտ կապեր Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական հնարավորությունները»: