«Քննարկել ենք իրավիճակը Արցախում և Արցախի հետ կապված հարցեր: Լիազորված չեմ մանրամասներ ներկայացնելու, մնացածը՝ Կառավարությունը, որպես պատասխանատու, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը: Սա եղել է փակ հանդիպում, ավելացնելու ոչինչ չունեմ»,- դուրս գալով կառավարության շենքից, լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կառավարությունից դուրս եկող արտախորհրդարանական ուժերի մյուս ներկայացուցիչները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցած փակ քննարկումը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ: