ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից:
Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով.
1. այդ օրը ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն,
2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն:
Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը, որն այդքան խնամքով ներդրված էր ժողովրդական լայն զանգվածների մեջ, և Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս' բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:
Շնորհավորում եմ բոլորիս մուտքը Նոր քաղաքական իրականություն
Բարի երթ