Այն կենսաթոշակային համակարգը, որը մենք ներկայացնում ենք ձեզ, այլընտրանք չունի՚, ասել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով՝ ՙԻնձ շատ է ուրախացնում, որ մարդիկ հայտնում են իրենց դժգոհությունները՚:
Այսինքն կարելի է փաստել, որ վարչապետը իսկապես նորարարկան մոտեցում է ցուցաբերում... Մոտավորապես այսպես՝
-Պարոն Սարգսյան, ասում են, որ դուք օֆշորային ընկերություն ունեք: -Ինձ շատ են ուրախացնում նման պնդումները:
-Բայց պարոն վարչապետ, օմբուդսմենը պնդում է, որ մեր դատական համակարգը ծայրից ծայր կոռումպացված է:
-Ես շատ գովելի եմ համարում նրա զեկույցը:
-Իսկ ինչ կասեք միջազգային մասնագետների այն կարծիքի մասին, թե Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է:
-Անկեղծորեն ուրախացա, երբ լսեցի այդ մասին:
-Իսկ ՙՖրիդոմ հաուսը՚ փաստել է, որ մամուլը Հայաստանում ազատ եւ անկախ չէ:
-Գիտեք, դա ինձ պարզապես գերագույն հաճույք պատճառեց:
-Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը Հայաստանում խիստ դանդաղելու է:
-Անչափ շնորհակալ եմ իմ կառավարության ջանքերն այդքան օբյեկտիվ գնահատելու համար:
-Բայց ժողովուրդը արտագաղթում է:
-Մի անգամ արդեն մեծ գոհունակությամբ անդրադարձել եմ այդ փաստին:
-Բայց ախր պետությունը քանդվում է:
-Ձեր այդ խոսքերն ինձ նոր ստեղծագործական լիցք հաղորդեցին, գնամ հայտնեմ այդ ուրախալի լուրը նախագահին...