Հայկական կողմից ամեն կերպ փորձ է արվում Արցախի հարցը տեղափոխել ավելի խաղաղ բանակցային գոտի, և այդ նպատակով քայլեր են կատարում ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նախագահ Արմեն Սարգսյանը։
Սակայն ինչպես երևում է պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկատվությունից, ադրբեջանական կողմն ամբողջությամբ սխալ է ընկալում հայկական կողմի մոտեցումները։
Մասնավորապես Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը, Փաշինյան-Ալիև զրույցին անդրադառնալով, նշում է, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և բանակցություններն անցկացվում են հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն՝ Հաջիևն իրեն իրավունք է վերապահում կասկածի տակ դնելու Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Հաջիևին երևի թվում է, թե Փաշինյանը միայն Բակո Սահակյանի հետ կարող է զրուցել Ալիևի հետ ու առանց նրա չպետք է գնա տարբեր հանդիպումների։
Անդրադառնալով սահմանային լարվածության թուլացման մասին երկրի ղեկավարների զրույցին՝ Հաջիևը հայտարարել է, որ առաջնագծում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատճառն Արցախում հայկական բանակի առկայությունն է։ Հաջիևն իր նախագահի նման անգրագետ անձնավորություն է, ով փորձում է օգտվել հայկական կողմի ղեկավարների մեղմ վերաբերմունքից։
Հույս ունեմ, որ Փաշինյանն այս քայլերով ուղղակի փորձում է ադրբեջանական կողմի տրամադրվածությունն ու շուտով ավելի կոշտ կարձագանքի Ալիևի և իր հիմնարկի աշխատողների անիմաստ հայտարարություններին։