Հայկական կողմից ամեն կերպ փորձ է արվում Արցախի հարցը տեղափոխել ավելի խաղաղ բանակցային գոտի և այդ նպատակով քայլեր են կատարում ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը , այնպես էլ նախագահ Արմեն Սարգսյանը։
Սակայն ինչպես երևում է պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկատվությունից, ադրբեջանական կողմը ամբողջությամբ սխալ է ընկալում հայկական կողմի մոտեցումները։
Մասնավորապես Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը Փաշինյան-Ալիև զրույցին անդրադառնալով նշում է, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ և բանակցությունները անցկացվում են հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն Հաջիևը իրեն իրավունք է վերապահում կասկածի տակ դնել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Հաջիևին երևի թվում է, թե Փաշինյանը միայն Բակո Սահակյանի հետ կարող է զրուցել Ալիևի հետ ու առանց նրա չպետք է գնա տարբեր հանդիպումների։
Անդրադառնալով սահմանային լարվածության թուլացման մասին երկրի ղեկավարների զրույցին, Հաջիևը հայտարարել է, որ առաջնագծում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատճառը Արցախում հայկական բանակի առկայությունն է։ Հաջիևը իր նախագահի նման անգրագետ անձնավորություն է, ով փորձում է օգտվել հայկական կողմի ղեկավարների մեղմ վերաբերմունքից։
Հույս ունեմ, որ Փաշինյանը այս քայլերով ուղղակի փորձում է ադրբեջանական կողմի տրամադրվածությունը ու շուտով ավելի կոշտ կարձագանքի Ալիևի և իր հիմնարկի աշխատողների անիմաստ հայտարարություններին։
Աշոտ Ասատրյան