Երևանում քարոզարշավն, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ սպասվածից էլ հաջողված անցավ՝ բավականին դինամիկ, սուր ու հետաքրքիր: Նախ՝ ազատ էին, անկաշկանդ էին բոլոր մասնակից ուժերը:
Խնդրեմ՝ թող համոզեին խոսքով, մտքով, գաղափարով, բայց ոչ թե՝ «շռայլ» ընտրակաշառքով, ինչպես մինչ այս իրենց վերարտադրության համար «նախկինների» կողմից մշտապես դա արվում և խրախուսվում էր: Եվ սա՝ մեր հասարակության առաջին մեծ ձեռքբերումն է, իսկ հաջորդը կլինի վաղը, երբ կարձանագրենք արդեն ընտրություն՝ առանց ընտրակեղծիքների: