Աշոտ Ասատրյանը գրում է.
Ադրբեջանական բանակի կատարած գործողություններին հայկական կողմից տրված պատասխաններ միշտ եղել են ու լինելու են կոնկրետ թիրախային ու խնդիր լուծող հարվածներով։
Վերջին շրջանում առաջնագծում ակտիվությունը տարավ նրան, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը կրկին հայտարարում է առաջնագծում հայկական բանակի կործողությունների մասին, որոնք միշտ արտահայտվում են խախտումը արձագանքող թվերով։ Սովորաբար դրանք ամեն օր կամ ամեն շաբաթ նույնն են լինում +/- 10 փորձ, սակայն վերջին օրերի պատժից գործողությունների մասին հայտարարություն տարածելուց ադրբեջանական կողմը զգալի թվային փոփոխություն է կատարել, գրեթե կրկնակի անգամ ավելացել են հրադադարի խախտման դեպքերը՝ 60-80 անգամ գործողությունները դարձել են 112-120։
Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը փորձ է կատարել առավել մեծ թափով գործողություններ իրականացնելու, սակայն հայկական զինված ուժերի կողմից այդ գործողությունները կասեցվել են ավելի կոշտ ու ավելի թիրախային հարվածներով։
Փառք մեր զինվորներին։