Ադրբեջանի բանակի անկարգությունները առաջնագծում թուլացնելու նպատակով հայկական բանակի զինվորները ամեն անգամ դիմում են կոշտ պատասխանների ու ամեն անգամ նախարարության շենքում նստող ադրբեջանցի աշխատակիցը տարածում է հայտարարություն, որ առաջնագծում իրավիճակը լարված է ամբողջ սահմանի երկայնքով:

 

Նման գործողությունների շնորհիվ է միայն, որ հնարավոր է ժամանակի ընթացքում հասնել հրադադարի: Մենք վաղուց պետք է հասկացած լինենք, որ ավելի լավ է լինել ագրեսոր , քան մատաղի գառ, ում բերանը բացել ու աղ են լցնում: Որովհետև պատերազմը ուժեղներին է սիրում, ոչ թե երևակայական ռոմանտիկներին, ովքեր ամեն օր երազում են խաղաղության մասին: Երազում են , բայց առաջին կրակոցը լսելուց հետո պախկվելու են սեղանի տակ:

 

Այսօր կարդացի նաև բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինի այն հոդվածը, որտեղ վերլուծաբանը հայտնել է, որ Բելառուսիան չի վաճառի զենք Ադրբեջանին, քանի որ այդ վաճառքին դեմ է Հայաստանը: Դրան գումարվում է այն փաստը, որ Բելառուսիան շուտով Հայաստանին ռազմական տեխնիկա կվաճառի:

 

Ճիշտ է, Բելառուսիա - Ադրբեջան եղբայրական հարաբերությունները շատ խորը արմատներ ունեն, սակայն արդեն իսկ առաջընթաց է, որ մենք թեկուզ չնչին տոկոսով կարողացել ենք ազդել դրա վրա: Եթե սա հատուկ ընտրված տակտիկա է, ուրեմն պետք է նման կերպ շարունակել:

 

Աշոտ Ասատրյան