Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է:
Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտարարել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:
Ադրբեջանի զինված ուժերը կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել'սոցիալ–տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը, կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով'Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ(ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ–ից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը'երիտասարդների թիվը սակավաթիվ է'նրանք պետք է կամ զբաղվեն գյուղատնտեսությամբ'օգնելով ծերերին կամ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից'տնտեսական գործունեությունից ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը'անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում'հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։ Հենց այդ բացերը լրացնելու համար էլ որոշում կայացվեց ներքին զորքերի որոշ ստորաբաժանումներ ուղարկել Տավուշի մարզ'հայ-ադրբեջանական սահման'առաջին գիծ:
Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական'ՀՀ–Վրաստան ճանապարհը'նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր'Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ'երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները'վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության'ՀՀ–Վրաստան'հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։
Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։
Բաքվի սադրիչ գործողություններն անընդհատ ընդլայնելու են իրենց աշխարհագրությունը'Տավուշին կարող է հաջորդել հարվածը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերին'ամիսներ առաջ այդպիսի դեպք գրանցվել էր Ջիլի ուղղությամբ, ինչպես նաև Վայքն ու Սյունիքի մարզը: Ադրբեջանը ՀՀ-ի ու Արցախի վրա ճնշումներ գործադրելու համար հարվածում է տարբեր ճակատներից' «պաշարված ամրոցի» տպավորություն ստեղծելով:
ՀՀ-ի արձագանքը պետք է լինի կոշտ ու անհամարժեք'հարվածի իմիտացիա պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքով անցնող գազա և նավթամուղերին, ինչը սթափեցնող ազդեցություն կթողնի: Բաքուն մեծ կախվածություն ունի նավթագազային ռեսուրսների արտահանումից ու ՀՀ-ի կողմից մի քանի նախազգուշացական կրակահերթերն այդ էներգետիկ միջանցքին կսառեցնի Բաքվի տաք գլուխներն'այլ պարագայում Ադրբեջանը շարունակելու է էլ ավելի լկտի պահվածքը:
Արտյոմ Բալասանով