Ռուսաստանում Ֆահրադդին Աբոսզոդային են ձերբակալել։ Վստահ եմ՝ ընկերներիցս շատերն են ճանաչում նրան։ Թալիշական ազգային շարժման առաջնորդներից մեկն է, մեր ժողովրդի բարեկամն ու լավ գործընկերը։ Տարիներ շարունակ համագործակցել ենք իրար հետ ու հիմա պետք է ամեն ինչ անել, որ ռուսները չարտահանձնեն նրան Ադրբեջանին։

Ադրբեջանին Ֆահրադդինին տանջանքներով լի մահ է սպասում։ Ինչպես դա եղավ «Թալիշի ձայն» թերթի խմբագիր Նովրուզալի Մամեդովի դեպքում։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Աբոսզոդան չհայտնվի Ադրբեջանում։ Նախկինում դա հաջողվել է, հուսով եմ՝ հիմա էլ պաշտոնական Երևանը անտարբեր չի մնա մեր դաշնակցի ճակատգրով։

P.S. Վստահ եմ՝ Պուտին-Ալիև վերջին հանդիպման արդյունքն է։ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ օր օրի ավելի մտահոգիչ են դառնում։ Մեր իշխանությունները շատ ուշադիր պետք է լինեն։ Վտանգները շատացել՝ սպառնալիք են դարձել։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան